Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ


Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ
Հուլիս 8 17:38 2024

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

Գագաթնաժողովին հրավիրված է նաև Ադրբեջանը։

 

ԱՄՆ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Բաքվում չէր բացառել արտգործնախարարների մակարդակով հանդիպումը՝ նշելով, որ Վաշինգտոնը պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։

«Հուսով եմ, որ արտգործնախարարները հնարավորինս շուտ հանդիպելու հնարավորություն կգտնեն: Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք ուրախ կլինենք ընդունել նրանց ցանկացած դերում»,- ասել էր նա: