Քաղաքացու ահազանգը. Որդեր հավի մսի մեջ


Քաղաքացու ահազանգը. Որդեր հավի մսի մեջ
Հուլիս 8 14:56 2024

Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Կիրակոսյանն ահազանգում է.

«Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվող «Սյունիք» խանութից գնել էինք հավի բուդ։ Տանը զգացի գարշահոտ, կարծեցի՝ շոգ է, կլվանամ, մի երկու ջուր եփեմ թափեմ, նորմալ կլինի, բայց ի՞նչ։ Եռը եկավ ու ջրի երեսին որդեր դուրս եկան։ Մանր, սպիտակ, դիակի որդերի նման։ Նկարում կավ երևում է։

Նախապես ասեմ, ոչ քափն է դա, ոչ փետուրները։ Մսից հասկանում եմ այնքան, որ մսի բիզնեսի մեջ գիտելիքներ ունեմ։

Սննդի անվտանգության տեսչական մարմին, կզբաղվե՞ք։
Հոտից գլխացավ է տվել։ Կարծում եմ իրանց սառնարանը կամ չի աշխատում, կամ սանիտարահիգիենիկ վիճակը խանութի էն չի»։