Քեւին Սփեյսին հասցրել է ջրվել, Էգոյանը վերադարձել է 12 տարի անց. «Ոսկե ծիրան»-ի բացման մանրամասները (վիդեո)


Քեւին Սփեյսին հասցրել է ջրվել, Էգոյանը վերադարձել է 12 տարի անց. «Ոսկե ծիրան»-ի բացման մանրամասները (վիդեո)
Հուլիս 8 13:27 2024

Ամառ, ծիրան ու կինո. Երեւանում արդեն 21-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

Այս տարվա փառատոնն առանձնահատուկ էր յուրահատուկ «կարմիր» գորգով, որն այդքան էլ կարմիր չէր: հյուրերը քայլեցին արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերի վրայով:

Հայկական կիոփառատոնին հյուրընկալվելու իր հերթին վաղուց էր սպասում օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը, որն աում է՝ զբաղվածության պատճառով չէր կարողաում գալ. այս տարի նա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է:

«Ես միշտ ողջունում եմ մշակութային փառատոնները: Տարիներ շարունակ հրավեր ստանալով լինել այստեղ, մեծ ոգեւորությամբ այս տարի կարողացա ընդունել առաջարկը: Հայկական ֆիլմարտադրությունից ծանոթ եմ Փարաջանովի եւ Էգոյանի աշխատանքներին»:

Աստղային դերասան Քեւին Սփեյիսին լուսադեմին էր ժամանել Երեւան, բայց մինչեւ փառատոնի բացմանը հասնելը, իր կամքից անկախ, հասցրել էր մասնակցել հայկական Վարդավառին:

«Այսօր ինձ ջրել են»,-ժպիտով նշեց նա՝ հավելելով,-«Մենք շատ ուրախ ենք, որ ներառված ենք այս մշակութային փառատոնում:

Կարծում եմ՝ այսպիսի կինոփառատոնները շատ կարեւոր են, քանի որ միավորում են մարդկանց, ովքեր պատմություններ են պատմում, միմյանցից սովորում են, միմյանց ողջունում են, ժամանակ անցկացնում… եվ կարծում եմ՝ սա հրաշալի մի բան է, որն անում են փառատոնները՝ աջակցելով կինոյին»:

«Ոսկե ծիրանի» մեկնարկը տրվեց Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» ֆիլմով, որի պրեմիերան կայացել էր նախորդ տարի՝ Տորոնտոյի կինոփառատոնում։ Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ գլխավոր դերում հոլիվուդյան աստղ Ամանդա Սեյֆրիդն է: Էգոյանը փառատոն է վերադարձել 12 տարի անց, ինչի առթիվ չի թաքցնում իր ոգեւորությունը:

Կանադահայ ռեժիսորն ու Քեւին Սփեյսին երեկոյի ընթացքում արժանացան փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Փարաջանովյան թալլերին»:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 7-ից 14-ը: կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից: