Մակրոնի կոալիցիան երկրորդն է․ Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների արդյունքները հայտնի են


Մակրոնի կոալիցիան երկրորդն է․ Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների արդյունքները հայտնի են
Հուլիս 8 10:11 2024

Հայտնի է, թե ինչպես են բաշխվել մանդատները Ֆրանսիայի խորհրդարանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։

Հաղթել է ձախ կուսակցությունների կոալիցիան՝ «Նոր ժողովրդական ճակատ»ը՝ ստանալով 182 մանդատ։

Երկրորդ տեղում է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան՝ 168 մանդատով։

Մարին Լը Պենի «Ազգային միություն»-ը դարձել է երրորդը, խորհրդարանում այն ներկայացված կլինի 143 պատգամավորով։

Հանրապետականները կարող են 45 մանդատի հույս ունենալ, իսկ մնացած ուժերը միասին ստացել են 39 մանդատ։