Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն. հնչել է կրակոց


Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն. հնչել է կրակոց
Հուլիս 6 21:54 2024

Հունիսի 25-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում և Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավշար գյուղի բնակիչներ՝ 18-ամյա Կարեն Խ․-ն և 27-ամյա Լյուդվիկ  Մ․-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Լյուդվիկ  Մ․-ն հնարավոր է որսորդական հրացանից կրակած լինի Կարեն Խ․-ի ոտքին, ինչպես նաև վիճաբանությանը մասնակցել է 3-ից 4 հոգի: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել Կարեն Խ․-ն, ով հայտնել է, որ հունիսի 24-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ նկատել է մի խումբ անձանց, ովքեր վիճաբանել են միմյանց հետ, մոտեցել է նշված անձանց, որտեղ ճանաչել է միայն համագյուղացի՝ Լյուդվիգ Մ․-ին և այդ պահին հնչել է կրակոցի ձայն, որից հետո նշված անձինք հեռացել են, ինքը նույնպես հեռացել է, սակայն նկատել է, որ աջ ոտքը արյունոտված է: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Լյուդվիգ Մ․-ին հայտնաբերելու և նշված անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ: