Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին


Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին
Հուլիս 6 17:00 2024

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին խոսել է Հայաստանում կայանալիք «Արծիվ գործընկեր» խորագրով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, փոխանցում է ՀՀ-ում ԱՄն դեսպանությունը։ 

 

«Տարիների ընթացքում Կանզասի Ազգային գվարդիան ամուր համագործակցային կապեր է հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, իսկ մեր հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպիսին է «Արծիվ գործընկեր»-ը, թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը մեր երկրների և մեր զինված ուժերում ծառայող կանանց և տղամարդկանց միջև», - նշել է նա։

Զորավարժության շրջանակում հայկական և ամերիկյան կողմերը կզարգացնեն խաղաղապահ գործողություններ անցկացնելու իրենց կարողությունները՝ իրականացնելով կրակային և կայունության ապահովմանն ուղղված պատրաստության, զենքերի հետ ծանոթացման և հրաձգարանի ղեկավարման միջոցառումներ: Այս վարժանքների իրականացումը թույլ կտա երկու պետությունների զինծառայողներին ծանոթանալ միմյանց գույքի և տեխնիկայի հետ: