Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար


Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար
Հուլիս 5 22:42 2024

Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար։ Աղբյուրը գրում է, թե դա, հավանաբար, պայմանավորված է վերջերս Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության LORA համակարգի կիրառմամբ։

Նշվում է, որ Հայաստանի խնդրանքի և Հնդկաստանի հնարավոր պատասխանի կոնկրետ մանրամասները դեռևս մնում են անորոշ: 

Pralay քվազիբալիստիկ «երկիր-երկիր» հրթիռը կարող է խոցել թիրախները 150-ից 500 կիլոմետր հեռավորության վրա և արձակվել շարժական արձակման կայանից։  Համակարգը հագեցած է առաջադեմ նավիգացիայով և ավիոնիկայով: