Ինչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողը


Ինչու է ինքնասպшնnւթյուն գործել զինծառայողը
Հուլիս 5 21:20 2024

Նախօրեին ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայող Ս․Խ․-ն Գեղարքունիքի մարզի գյուղերից էր։ 21-ամյա Սարգիսը տան ավագ զավակն էր՝ 2 եղբայր և 1 քույր ուներ։ «Հրապարակ»-ին տեղեկություններ են հասել պայմանագրային զինծառայողի ինքնասպանության գործելու պատճառների վերաբերյալ։

Գյուղացիների շրջանում պտտվող լուրերի համաձայն՝ նա եւ իր ընտանիքը մեծ պարտքեր են ունեցել։ Պարտքատերերը զանգահարել են Ս․-ին՝ պահանջելով պարտքը, երբեմն նաեւ սպառնացել են, որ եթե չմարեն պարտքերը, լավ չի լինի։
Գուցե հենց այդ պարտքերի պատճառով է նաեւ «խաղացել», չնայած «խաղալը» հիմա բանակում սովորական երեւույթ է դարձել, դրա հետեւանքով նոր պարտքեր են կուտակվել, ինչն էլ չի կարողացել  փակել եւ դիմել է ինքնասպանության։

Տեղեկություններ ենք նաեւ ստացել, որ զինծառայողի դին հուղարկավորվելու են Աբովյան քաղաքի գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված է նաեւ նրա հայրը։

Հրապարակը զրուցեցել է գյուղի վարչական ղեկավարի հետ, ով անդրադառնալով գյուղացիների շրջանում պտտվող խոսակցություններին՝ ինքնասպանության պատճառների վերաբերյալ, նշեց, թե չի կարող մեկնաբանել այդ լուրերը, այժմ հետաքննություն է ընթանում։