Ալիևն օկուպացված Շուշիում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ


Ալիևն օկուպացված Շուշիում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Հուլիս 5 18:22 2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:

Հուլիսի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Շուշայում  (Շուշի) ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օկուպացված Շուշիում կայանալու է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել: