«Մյուս գալուց մի փոքր շուտ ասեք, գանք, շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» և երանելի «խաղաղությունը» պարգևելու համար»․ ՔՊ-ականները գողեգող եկել են Կիրանց, լուսանկարվել ու հեռացել


«Մյուս գալուց մի փոքր շուտ ասեք, գանք, շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» և երանելի «խաղաղությունը» պարգևելու համար»․ ՔՊ-ականները գողեգող եկել են Կիրանց, լուսանկարվել ու հեռացել
Հուլիս 5 17:05 2024

«Գյուղում էինք, տանը՝ մեր բան ու գործով, հեռախոսս բացեցի ու տեսա Լուլուն, Արփի Դավոյանը, Անդրանիկ Քոչարյանը, մի խոսքով՝ ՔՊ-ական խունտան եկել է Կիրանց, նկարվել ու հետ են գնացել»,- MediaHub-ին պատմել է Կիրանց գյուղի բնակիչներից մեկը։

 

Նրա խոսքով՝ եկել, նկարվել ու վերադարձել են Երևան։

 

«Հետաքրքիրն էն էր, որ խմբային լուսանկարը վերնագրել էին «Կիրանց», բայց կիրանցեցի մարդ չկար նկարում։ Որ մեկին հարցրել եմ, ասում են՝ «տեղյակ չենք, որ եկել են»։ Հաստատ բոլորն ասելիք ունեն»,-ասել է նա։

 

MediaHub-ի տեղեկություններով ՔՊ՝ կուսակցության պատգամավորները Կիրանցում գեներալի զինվորական կոչում են շնորհել Ալեքսանդր Ցականյանին։ 

 

«Ժամանակները փոխվել են, եթե առաջ ազատագրելու համար էին կոչումներ ստանում, հիմա հայկական դիրքերը հանձնելու համար են պարգևատրվում»։

 

Լրատվամիջոցի կիրանցեցի րուցակիցը նաև փոխանցել է, որ գյուղում շարունակվում են նոր ճանապարհի շինարարության աշխատանքները։ 

 

«Մեր այգուց ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա ծածանվում են Հայաստանի և Ադրբեջանի դրոշները։ Կիրանցը խաչմերում է՝ ոչ խաղաղության»,- հավելել է նա։

 

Նշենք նաև, որ ՔՊ-ականների այցին անդրադարձել է նաև Կիրանցի բնակչուհի Գոհաար Վարդանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անելով հետևյալ գրառումը․

 

«Արփի Դավոյան, մյուս անգամ Կիրանց գալուց մի փոքր շուտ ասեք էլի, գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» և երանելի «խաղաղությունը» պարգևելու համար»։