Ալիևը մեկնել է օկուպացված Շուշի և Ստեփանակերտ


Ալիևը մեկնել է օկուպացված Շուշի և Ստեփանակերտ
Հուլիս 5 12:13 2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Շուշիում նա մասնակցել է Հանրային ծառայությունների կենտրոնի բացմանը, իսկ Ստեփանակերտում ծանոթացել է, այսպես կոչված, «Ղարաբաղի համալսարան»-ում (Արցախի պետական համալսարան-Խմբ.) կատարված աշխատանքներին: