Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում. Իրանի դեսպանը՝ խաղաղության պայմանագրի մասին


Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում. Իրանի դեսպանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Հուլիս 5 11:55 2024

Մենք ողջունում ենք  այն ջանքերը, որոնք գործադրվում են Հայաստնի ու Ադրբեջանի կողմից խաղաղության հասնելու համար: Մենք դեմ ենք պատերազմին եւ կողմ ենք խաղաղությանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Տարածաշրջանում խաղաղությանը որեւէ այլընտրանք գոյություն չունի, պետք է խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մենք ողջունում ենք ու աջակցում ենք այդ երկխոսությանը, որը տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ-ն ակտիվացրել է իր ջանքերը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, դեսպանն ասաց. «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք համարում ենք, որ երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում: Նրանք փոխանակ հենվեն տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության, անվտանգության եւ հանգիստ ապրելու վրա, նրանք այլ նպատակներ են հետապնդում:

Եթե նրանք ցանկանում են շրջանցել եւ դուրս թողնել այս բանակցություններից որոշ երկրների, դա նշանակում է, որ նրանց ցանկությունն ինքնատիպ չէ: Մենք ցանկանում ենք, որ համապարփակ խաղաղություն տիրի: ԱՄՆ-ն իր նպատակներին հասնելու համար իր գործիքակազմն է օգտագործում»: