ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ոստիկանության ատեստացիայի շրջանակներում այսօր հարցազրույց էին անցնում բաժնի պետ կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող 11 ոստիկաններ:
Հարցազրույցի մասնակիցների շարքում կային շատ պարկեշտ ու լավ ոստիկաններ, և անչափ ուրախ եմ, որ համակարգում կան նման ծառայողներ (կար ոստիկան, որն իր ոլորտում միջազգային կարգի մասնագետ է):
Բայց կային նաև խնդրահարույց կադրեր, օրինակ՝ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության կոռուպցիայի կանխարգելման բաժնի պետը, որը չկարողացավ բացատրել, թե որտեղից իրեն շուրջ 90 հազար ԱՄՆ դոլար և որը գաղափար չուներ, թե ինչ է ապօրինի հարստացումը և թե որտեղ են թվարկված կոռուպցիոն հանցագործությունները:
Եվ դրանով հանդերձ, հանձնաժողովի՝ ոստիկան հանդիսացող անդամների քվեարկության շնորհիվ ատեստավորվում է և սկսում ստանալ կրկնակի բարձր աշխատավարձ:
Լացելու է, որ Կոռուպցիայի դեմ պայքարող երկրում իրավապահ մարմնում կոռուպցիայի կանխարգելման բաժնի պետը չի կարողանում բացատրել իր ունեցվածքի ծագումնաբանությունը և գաղափար չունի ոլորտի քրեաիրավական կարգավորումներից»։