Բաքուն գնահատում է Միացյալ Նահանգների վճռականությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին։ Այս մասին Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ նախագահ Ջո Բայդենին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մեր երկրները միշտ սերտորեն համագործակցել են տարածաշրջանային բարդ խնդիրների լուծման, ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության խնդիրների լուծման գործում։ Առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկարաժամկետ և արդյունավետ համատեղ գործունեությունն էներգետիկայի ոլորտում։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների հզոր աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության և Հարավային գազային միջանցքի իրականացմանը, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և դրա հիմքում ընկած հինգ սկզբունքի նախաձեռնող, մշտապես դրսևորել է քաղաքական կամք՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը»,- ասվում է Ալիևի շնորհավորական ուղերձում։