Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի


Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
Հուլիս 4 11:39 2024

Հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

Արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկու ընթերցում նախատեսող հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմա­կերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթաց­քում:

Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնա­­ժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ: