Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Ամստերդամի «Այաքսի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը նշանադրվել է։ Նա լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
37-ամյա Մանուչարյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2020-ին։ Հետագայում մասնակցել է մարզչական դասընթացների։
Ակումբային կարիերայի ընթացքում նա ներկայացրել է նաեւ «Փյունիկը», «Ալաշկերտը», հոլանդական «Հարլեմը», «Ապելդորնը», ռուսական «Ուրալը»։