Քլոեի ծննդյան տարեդարձին Քիմի սալտոն ցնցել է համացանցը


Քլոեի ծննդյան տարեդարձին Քիմի սալտոն ցնցել է համացանցը
Հուլիս 3 17:20 2024

Ռեալիթի շոուի 42-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է քրոջ՝ Քլոե Քարդաշյանի ծննդյան տոնի խոսակցության գլխավոր թեման։ Քիմ Քարդաշյանը Բրիթնի Սփիրսի նախկին մենեջերի հետ պարելիս սալտո է արել։

Քարդաշյան-Ջեններ հեռուստատեսային ընտանիքը նշել է Քլոեի 40-ամյակը։ Միջոցառմանը երգել է նաև Սնուփ Դոգը։

Երեկույթն անցկացվել է կովբոյական ոճով։ Քիմն ի սրտե զվարճացել, գրում է Mirror-ը։ Ուրախության գագաթնակետին Բրիթնի Սփիրսի մենեջերը գլխիվայր պտտել ու իջեցրել է Քիմին։ Պահը ֆիքսել են տեսախցիկները, տեսանյութը հայտնվել է համացանցում։

Ամերիկացի դերասանուհի  Քեյթ Հադսոնը հրապարակել է կադրերը։

«Ընդհանրապես չեմ հիշում սա,  բայց շնորհակալ եմ Քեյթ Հադսոն։ Մենք  երեկույթի ընթացքում նման բան արեցիքն մի քանի անգամ։  Գրողը տանի, կուզեի, որ ինչ-որ մեկը ինձ խրախուսեր ու նման տեսանյութեր աներ մինչև  «Պարեր աստղերի հետ» հաղորդումը: Այդ դեպքում ես  կարող էի մի քիչ երկար մնա շոուում»,-իր բլոգում կատակել է Քիմը։