Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը. MediaHub


Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը. MediaHub
Հուլիս 3 15:34 2024

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արաբկիրի վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվում: ՔԿ-ից էլ հայտնեցին, որ կան ձերբակալվածներ:

 

MediaHub-ի տեղեկություններով` իրավապահները ձերբակալել են Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, նրա տեղակալներին և թաղապետարանի այլ աշխատակիցների:

 

Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ` ձերբակալությունները կապված են կոռուպցիոն բնույթի գործի հետ: