Բելառուսը ՀՀ-ին հրավիրել է Մինսկ՝ շքերթի, սակայն չեն ժամանել․ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար


Բելառուսը ՀՀ-ին հրավիրել է Մինսկ՝ շքերթի, սակայն չեն ժամանել․ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար
Հուլիս 3 15:20 2024

Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկում կայանալիք շքերթին, սակայն «անհասկանալի պատճառներով այս երկրի շքերթի անձնակազմերը չեն ժամանել», ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։

 

«Չնայած հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին»,- ասել է նա։

 

Մինսկում Անկախության օրվա շքերթին մասնակցել են զինվորականներ Ռուսաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։