Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ


Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ
Հուլիս 3 12:44 2024

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

ԱԳՆ-ում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ առանձնազրույցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Թբիլիսիում, որտեղ հանդիպումներ է ունենալու Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: