Սանոսյանը ստորագրել է Ճանապարհային դեպարտամենտի տնօրենի աշխատանքից ազատման որոշումը


Սանոսյանը ստորագրել է Ճանապարհային դեպարտամենտի տնօրենի աշխատանքից ազատման որոշումը
Հուլիս 3 11:59 2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն  ազատվել է աշխատանքից: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ստորագրել է աշխատանքից ազատման որոշումը, այս մաիսին լրատվամիջոցներին հայտնել են նախարարությունից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։