Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել ավտոպիլոտի խափանման պատճառով


Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել ավտոպիլոտի խափանման պատճառով
Հուլիս 3 10:50 2024

Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել ավտոպիլոտի խափանման պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Ուրալի տրանսպորտային դատախազությունը։

«ՅուՏէյր» ավիաընկերության Boeing-738 օդանավը Տյումենի (Ռոշչինո) օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով 06.18 -ին, բայց անձնակազմը թռիչքից հետո զեկուցել է, որ որոշվել է  տեխնիկական անսարքության (ավտոպիլոտի խափանման) պատճառով վերադառնալ օդանավակայան։ 

Ինքնաթիռը Տյումենում բարեհաջող վայրէջք է կատարել տեղի ժամանակով 08:43-ին։