Խոյ
Սեպտեմբերին Խոյերը հաճախ են ցույց տալու իրենց բնավորությունը, ինչի պատճառով նրանք կարող եք կորցնել ընկերներին և վիճել հարազատների հետ:
Աշխատավայրում ամեն ինչ կայուն է լինելու: Սպասվում է եկամտի աճ, ստացված փողերով կարելի է բնակարանում նոր հարմարություններ ստեղծել: Սիրային հարաբերությունների մասին պետք է մոռանալ դեռ:
Ցուլ
Այս ամիս Ցուլերը լի են էներգիայով և ուղղում են այն ճիշտ հուն: Եթե դուք դեռ աշխատանք չեք գտել, ժամանակն է զբաղվել դրանով: Փնտրտուքների ընթացքում կարող են առաջանալ ֆինանսական դժվարություններ, բայց դրանք ժամանակավոր բնույթ են կրելու: Իրենց երկրորդ կեսի հետ նրանք մշտապես վիճելու են: Փորձեք ամեն դեպքում պահպանել ձեր միությունը:
Երկվորյակ
Ձեր բոլոր նախաձեռնությունները այս ամիս հաջողությամբ կպսակվեն: Սակայն աշխատանքային վայրում դուք թաքնվելու եք ընտանեկան խնդիրներից: Մի կողմից դուք հաջողության կհասնեք, մյուս կողմից ընտանիքում կոնֆլիկտները չեն անհետանա: Ստացված եկամուտը թույլ կտա վերադարձնել հին պարտքերը:
Խեցգետին
Սեպտեմբերին ձեզ կթվա, որ դուք հասել եք ձեր առավելագույնին, սակայն չարժե կանգ առնել ձեռք բերվածի վրա, շարունակեք համառորեն աշխատել: Սակայն միաժամանակ մի մոռացեք հանգստի մասին, առողջությունը կարելի է վերականգնել որևէ առողջարանում: Միայնակ Խեցգետինները կկարողանան նոր հարաբերություններ սկսել:
Առյուծ
Ձեր ագրեսիվության պատճառով կարող են խնդիրներ առաջանալ շրջապատի հետ շփման մեջ: Աշխատավայրում դուք կդառնաք ղեկավարի սիրելին ձեր լավ ցուցանիշների շնորհիվ: Որոշ գործընկերներ կարող են նախանձել ձեզ և կոնֆլիկտ հրահրել: Կարևորը չարձագանքել և հանգիստ լինել:
Կույս
Բռնեք հաջողությունը պոչից այս ամիս և խիզախորեն անցեք ցանկացած գործի: Լավ արդյունքի հասնելու համար, դուք պետք է շատ ժամանակ և ուժ գործադրեք: Եթե ինչ-որ բան չի հաջողվում, մի հանձնվեք: Սեպտեմբերին դուք նաև կկարողանաք լուծել հին ընտանեկան խնդիրները:
Կշեռք
Այս ամիս Կշեռքները փայլելու են: Նրանք լինելու են ուշադրության կենտրոնում և բոլոր կողմերից հաճոյախոսություններ են ստանալու: Մի ամաչեք և հպարտացեք ձեզանով, դուք արժանի եք դրան: Սակայն մի թուլացեք և շարունակեք աշխատել նույն կերպ: Աշնան սկզբում հոգ տարեք ձեր առողջության մասին:
Կարիճ
Աշխատանքի վայրում դուք մշտապես հոգնում եք և չեք լուծում դրված խնդիրները, չնայած առաջ դա հեշտությամբ էիք անում: Ամսվա ընթացքում իրավիճակը կկարգավորվի: Իսկ սիրային հարցերում ամեն ինչ հիանալի է: Ինչ վերաբերվում է ֆինանսներին, ապա շուտով կգտնեք հավելյալ եկամուտ:
Աղեղնավոր
Աշխատավայրում և անձնական կյանքում ամեն ինչ հանգիստ է և կայուն: Այս ամիս հնարավոր են անսպասելի հանդիպումները հին ծանոթների հետ: Նոր աշխատանքային գործընկերների հարցում ձեր բախտը կբերի: Աղեղնավորները, ովքեր գտել են իրենց երկրորդ կեսին, կցանկանան սիրելիին ուրախացնել թանկարժեք նվերով:
Այծեղջյուր
Սեպտեմբերը Այծեղջյուրների համար նոր բաներ սովորելու ժամանակն է: Ցանկացած նախաձեռնություն հաջողություն կգրանցի և պետք կգա կյանքում: Աշխատավայրում դուք շատ ծանրաբեռնված եք, այդ պատճառով ղեկավարությունից հանգստյան օր խնդրեք և ձեզ տրամադրեք այն: Բացի այդ եկել է կերպարանափոխվելու ժամանակը:
Ջրհոս
Չարժե ռիսկի դիմել այս ամիս, ճակատագիրը թույլ չի տա ձեզ ջրից ցամակ դուրս գալ: Մի վեր դասեք ձեզ ուրիշներից և համբերատար եղեք, երբ նրանք սխալվեն: Եթե ցանկանում եք մեծացնել եկամուտը, պետք է ջանասիրաբար աշխատեք: Սիրային հարցում դեռ անհաջողություններ են սպասում:
Ձկներ
Հաճելի մանրուքները ձեզ կհանդիպեն յուրաքանչյուր քայլին՝ նվերներ, հանդիպումներ: Խնդիրները հեշտությամբ են լուծվելու: Դուք մեծ գումար կստանաք: Ռացիոնալ կլիներ ներդնել այդ գումարը անշարժ գույքի մեջ: Նոր հանդիպումները երկարակյաց հարաբերությունների չեն հանգեցնի, սրտին մոտ դա մի ընդունեք: