Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՌԴ ԶՈւ շարքային Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի տակ մարտադաշտից տարհանել է 12 վիրավոր զինվորի։
Շարքային Վարդան Հարությունյանը հատուկ մարտական գործողության ընթացքում, հանդես գալով բժշկական վաշտի կազմում, առաջին բուժօգնություն ցուցաբերելու և մարտադաշտից զինծառայողներին տարհանելու աշխատանքներ է կատարել։
Չնայած շարունակվող ականանետային գնդակոծություններին, շարքային Հարությունյանը, վտանգելով իր կյանքը, տարհանել է 12 զինծառայողի՝ տարբեր ծանրության բեկորային վնասվածքներով։
Ընկերներին տարհանման վայր հասցնելով՝ Վարդանը նրանց ցուցաբերել է առաջին բուժօգնություն, որից հետո նրանց տեղափոխել է օգնության համար տարածք ժամանած մեքենա։
Շարքային Հարությունյանը շարունակել է ցուցաբերել օգնություն և հետևել վիրավորների վիճակին։