Հուլիսի 3-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում


Հուլիսի 3-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում
Հուլիս 2 18:30 2024

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։

Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։