Նիկոլ Փաշինյանի համար մեկ հենարանը պառլամենտական ընդդիմությունն է․ Սուրեն Պետրոսյան


Նիկոլ Փաշինյանի համար մեկ հենարանը պառլամենտական ընդդիմությունն է․ Սուրեն Պետրոսյան
Հուլիս 1 13:05 2024

Երբ Գառնիկ Դանիելյանն ինձ ասում է՝ Նիկոլի օրակարգով եմ եկել, ինքը չպետք է մոռանա, որ հենց այսօրվա պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը ու մարսեց դա, հետո հայաթափեց ու մարսեց, հնարավոր բոլոր զիջումներն արեց ու անում է և էլի մարսում է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը՝ արձագանքելով «Տավուշը հանուն հայրենիքի» անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությանը, որ Սուրեն Պետրոսյանը եկել է Նիկոլի Փաշինյանի օրակարգով.

«Ասեմ ավելին՝ քանի իրենք կան, եթե Սյունիքն էլ հանձնի, էլի մարսելու է։ Հետևաբար, իրենք Նիկոլ Փաշինյանի երազանքի ընդդիմությունն են, ովքեր նվազագույն պատկերացումներ ունեն քաղաքական գործընթացներից ու քաղաքակրթությունից, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի համար մեկ հենարանը պառլամենտական ընդդիմությունն է։ Երբ ինչ-որ մեկին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկելու մեջ, չպետք է մոռանան, թե ովքեր էին քվեարկում, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության ու ովքեր էին մրցավազքի մեջ, թե ով ավելի շուտ միացավ Փաշինյանին։ Հետևաբար, եթե կա մեկը, որը Նիկոլ Փաշինյանի օրակարգն է սպասարկում՝ կամա, թե ակամա, դա միայն իրենք են»։