Սևանա լիճը գտնվում է ողբերգական վիճակում, խայտառակություն է Վարդենիս-Կարճաղբյուր հատվածում


Սևանա լիճը գտնվում է ողբերգական վիճակում, խայտառակություն է Վարդենիս-Կարճաղբյուր հատվածում
Հուլիս 1 09:33 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել է․ ««Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Սակայն այսօրվա դրությամբ մեր ազգային շտեմարանը գտնվում է ողբերգական վիճակում: 

Շրջել եմ Սևանա լճի ափամերձ տարածքներով. խայտառակություն է Վարդենիս-Կարճաղբյուր հատվածում: 

Նկարահանել եմ կադրեր, թե ինչ աղբի մեր է մեր զգային հարստությունը և պետական հոգածության ինչ բացակայություն է արձանագրվում: 

Ցավոք սրտի, միայն այս հատվածում չէ, որ նման իրավիճակ է»:

Մնացածը՝ տեսանյութում։