Բագրատ Սրբազան.Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին


Բագրատ Սրբազան.Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին
Հունիս 29 12:23 2024

«Այս պայքարը չընդհատվող պայքար է ու հենց այնպես դուրս չի եկել աշխարհի վրա։ Մենք այսօր կռվում ենք չարիքի դեմ, դժբախտություն ու մահ բերողի դեմ»,-սյունեցիների հետ հանդիպմանն ասաել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Խոսելեվ Նիկոլ Փաշինյանի մասին՝ նա նշել է, նա մարդկանց կյանքերը դժբախտացրել է ու մեր երկիր մահ է բերել` թե՛ իր առօրյա ներկայությամբ, թե՛ որպես կառավարիչ։

«Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին»,-նշել է նա։