Գեղեցիկ ու հետաքրքիր հագնվելու հինգ կանոն՝ Նազենի Հովհաննիսյանից


Գեղեցիկ ու հետաքրքիր հագնվելու հինգ կանոն՝ Նազենի Հովհաննիսյանից
Հունիս 29 11:43 2024

Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է հինգ կանոն, թե  ինչպես գեղեցիկ ու հետաքրքիր հագնվել.

1. Եթե չգիտես որ գունային համադրությունն է սազում՝ մինիմալիստական գույներ ընտրիր, օրինակ սևն ու սպիտակը գեղեցիկ են դիտվում բոլոր դեպքերում:
2. Կոշիկն ընտրելիս անպայման քայլվածքը հաշվի առեք, այսինքն՝ հարմարությունը, որևէ տեղ գնալիս ամենաշատը կոշիկների «մեջ եք» լինելու:
3. Բացվածքով զգեստը չպետք է լինի այնպիսին, որ դուք րոպեն մեկ ուղղեք, այն պետք է մնա էլեգանտ ու ԻՐ ՏԵՂՈՒՄ նույնիսկ, երբ դուք թռթվռում ու պարում եք:
4. Կարճը լավ բան է), եթե ունես գեղեցիկ ու քեզ պինդ պահող ամուր ոտքեր)...., եթե ոչ)......առհասարակ լուծումներ կարելի գտնել միշտ!
5. Փորը բաց կամ կարճ տոպերով հագուստն իստ իս ավելի #teenage  - երիտասարդ տարիքին է բնորոշ, իսկ էլեգանտ հագուստը տարիք չի ճանաչում. միշտ ներկայանալի է ( անգամ ջինսերով կարելի է լինել ու մնալ էլեգանտ)

Իրականում կետերը շատ են, ու չափազանց անհատական. մարդու տրամադրությունն է ի վերջո նրա լավագույն հագուստը:

Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։