Մենք գործում ենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դեմ, որի երազանքը փողն ու պաշտոնն են․ Բագրատ Սրբազանը՝ Մեղրիում


Մենք գործում ենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դեմ, որի երազանքը փողն ու պաշտոնն են․ Բագրատ Սրբազանը՝ Մեղրիում
Հունիս 28 22:39 2024

Բագրատ Սրբազանը Մեղրիում հանդիպում է Մեղրիի ու Ագարակի բնակիչների հետ:

«Չափազանց ուրախ եմ, որ մենք գտնվում ենք մեր հայրենիքի ամենահարավային կետում, ռազմավարական և կարևոր նշանակություն ունեցող կետում, որը մեր պետության դարպասներն են։ Ընդամենը չորս տարի այս դարպասները շատ ավելի լայն էին, կիլոմետրերով երկար էին, դա խոսում է այն մասին, որ մեր կյանքերի գնով երբեք կանգ չենք առել»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա ողջունեց նահատակ հերոսների ծնողներին՝ հայրենիքի հայրերին ու մայրերին։Այնուհետև անդրադարձավ այցի նպատակին՝ ասելով․ «Վստահաբար հետևել եք,թե ինչ էր տեղի ունենում Հայաստանում։ Մեր նպատակն է այցելել մարզե,  տեսնել,թե ինչ է տեղի ունենում։ Առաջին կետը՝ Մեղրին է, որովհետև այն աղետը , որը տեղի է ունենում Տավուշում շատ շուտով հասնելու է Սյունիք, Գեղարքունիք, Արարատի շրջանը, այս հայրենահանձնման շրջանը շարունակվում է։ Այս շարժման բուն նպատակն էլ դա է եղել՝ հայրենահանձնումը կասեցնելը։ Հաջողել ենք, թե՞՝ ոչ։ Ինչ-որ իմաստով կարող եմ ասել,որ հաջողել ենք, բայց մենք գործում ենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դեմ , որի երազանքը երկուսն են՝ փողն ու պաշտոնը։ Նրա կարևորագույն գործիքը մեկն է՝ սուտն ու կեղծիքը»։

Սրբազանը շեշտեց, որ Տավուշում սահմանազատում ու սահմանագծում տեղի չի ունեցել և ոչ մի տեղ չի լինելու։

«Սյունիքում էլ, Գեղարքունիքում էլ, Վայոց Ձորում էլ ու Արարատում էլ չի լինելու։ Լինելու է միայն հանձնել ու հանձնել։ Չկա մեկը, որ երաշխավոր կանգնի հարցին, թշնամին թելադրում է, սրանք էլ անում են։ Դեռ չվերջացրած, հիմա էլ պահանջում են, որ Սահմանադրություն փոխեն։ Ո՞վ է տեսել, որ առանց խաղաղության կնքման երկիր բաժանեն։ Հեռու չէ օրը, որ այսպես կոչված անկլավների հարցը բարձրանա ու գյուղերը սկսեն մեջ-մեջ կիսել»,- ասաց նա։