Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան


Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
Հունիս 28 16:20 2024

ԵԽԽՎ-ն ցինիկության միջազգային առաջնությունում՝ միջազգային կառույցների մեջ առաջատարների խմբում է:

Այս մասին դատական նիստի ավարտին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ժամանակին արժեքների հարթակ էր, իսկ հիմա քաղաքական շահերի: Ժամանակին Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի դեմ էին այնտեղ պայքարում, իսկ այսօրվա իշխանությունները սեփական ժողովրդի հանդեպ են փորձում հաղթանակ տանել»,- նշեց նա:

Անդրադառնալով ԵՄ-ին միանալու և հավանական հանրաքվեին՝ Աշոտյանն ընդգծեց.

«Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար, քանի որ ավելի իրատեսական է: Եվրամիության էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա»: