ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել, որ իրականացնում է կուրություն ունեցող Արթուրի երազանքը և նրան ծով է տանում:
«Երազանքներն իրականանալու հատկություն ունեն. Երբ մայիսի 2-ին Գյումրու` «Երեխաների տուն» մանկատան սաների հետ Երևանում զբոսնում էինք, Արթուրը, ով կուրություն ունի, կարծեց, թե Հանրապետության հրապարակի շատրվանը ծով է. նա երազում էր ծովում լինել։ Երբ այդ դրվագը տանը պատմեցի վարչապետին, ասաց. «Աննա, այդ երեխային տար ծով»։ Եվ այսօր Արթուրի և նրա ընկեր Գարիկի հետ ծով ենք մեկնում։ Ու քանի որ թռիչքը հետաձգվեց. Արթուրն ու Գարիկը հնարավորություն ունեցան նաեւ հանդիպել վարչապետին և զրուցել նրա հետ»։