Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը. ՀՀ ԱԽ քարտուղար


Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը. ՀՀ ԱԽ քարտուղար
Հունիս 26 11:16 2024

Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե Հայաստանից հրադադարի խախտում է լինում, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Բնականաբար, Հայաստանին անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետև միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել, կրակոցներ չեն եղել, մեզ անհանգստանցում է, որ նման կեղծ լուրեր են տարածում, բայց նաև խնդրին լուծում տալու նպատակով մենք  Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք՝ դա կարող է լինել քննչական կամ այլ մարմիններ»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը դեռևս Հայաստանի այս առաջարկին չի արձագանքել։

«Եթե Ադրբեջանը պնդումեր է կատարում, որ այդպիսի դեպքեր են եղել, բնականաբար, Հայաստանն ասում է, որ նման բան չի եղել, մենք վստահ ենք, որ չի եղել, եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունով, ապա, կարծում եմ, որ առաջարկը լավ հնարավորություն է»,- նշեց նա։