Երկրաշարժ է տեղի ունեցել


Երկրաշարժ է տեղի ունեցել
Հունիս 26 09:31 2024

Բենգալյան ծոցում՝ Հնդկաստանի Պորտ Բլեր քաղաքից 480 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ ՌԴ ԳԱ միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթա-Սայանի մասնաճյուղին հղումով։

Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 05։24-ին։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից դատելով՝ այն գնահատվում է որպես «շատ ուժեղ»։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը ևս գնահատել է 5,7։ Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։