Մհեր Գանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի նախարարի տեղակալ


Մհեր Գանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի նախարարի տեղակալ
Հունիս 25 23:10 2024

Մհեր Գանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի փոխնախարար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մհեր Միրանովիչ Գանդիլյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է ՌԴ կառավարության փաստաթղթում։

Այս պաշտոնում նա փոխարինել է Օլեգ Մատիցինին։ 31-ամյա Գանդիլյանը մինչ այդ զբաղեցնում էր Խաբարովսկի երկրամասի փոխնահանգապետի պաշտոնը։