Վրաստանում պտտահողմ է եղել, որի հետևանքով վնասել է Կախեթիի համանուն վանական համալիրի 11-րդ դարի Ալավերդու տաճարի տանիքը։ Այս մասին գրում է Sputnik Georgia-ն։
Ուժեղ քամու հետևանքով արմատախիլ են եղել ծառեր, շրջվել ավտոմեքենաներ, պոկվել են բնակելի շենքերի տանիքներ։ Որոշ օգտատերեր հայտնում են էլեկտրահաղորդման գծերի վնասման մասին:
Վրաստանի օդերևութաբաններն ավելի վաղ զգուշացրել էին հունիսի 25-ին և 26-ին ուժեղ քամու, կարկուտի և փոթորկոտ ծովերի մասին։