ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Մոզամբիկի անկախության օրվա կապակցությամբ


ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Մոզամբիկի անկախության օրվա կապակցությամբ
Հունիս 25 19:09 2024

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Մոզամբիկի անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Շնորհավորում ենք Մոզամբիկի կառավարությանն ու ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։  Երևանը ցանկանում է խորացնել Հայաստան-Մոզամբիկ բարեկամական կապերը և ընդլայնել իր համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- ասվում  է գրառման մեջ։