Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարարը


Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարարը
Հունիս 25 18:58 2024

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասվում է հաղորդագրությունում: