Երևանցիներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը․ Ավինյան


Երևանցիներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը․ Ավինյան
Հունիս 24 21:31 2024
Երևանցիներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ  Երևանի բակային տարածքներն ու հանգստի գոտիներն ազատվում են ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից։
 
Շենգավիթ վարչական շրջանում 2024թ. ընդհանուր առմամբ շուրջ 280 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհամար բակեր փոխարինվել և փոխարինվում են խաղահրապարակներով, ֆուտբոլի խաղադաշտերով ու հարմարավետ պայմաններով՝ ծառայելով բնակիչների հանգստին ու ժամանցին: