«Ստեփանակերտում 3000 մարդ է ապրում». Ալիևի ներկայացուցիչ


«Ստեփանակերտում 3000 մարդ է ապրում». Ալիևի ներկայացուցիչ
Հունիս 24 15:29 2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչը Ստեփանակերտ քաղաքում՝ Էլչին Յուսուբովը, խոսել է Ստեփանակերտի բնակչության մասին։

«Այս պահին քաղաքում ապրում է ավելի քան 3000 մարդ, դրանք պետական ​​ձեռնարկությունների աշխատակիցներ են, ներկայումս գործում է 43 օբյեկտ, որտեղ աշխատում է 322 մարդ, առաջիկայում նախատեսվում է բացել ևս 37 օբյեկտ։ 

Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը և բացել այլ օբյեկտներ», - նշել է Յուսուբովը