Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։ Այս մասին հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
«Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը:
«Վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»: