Մոսկվայում և հարակից շրջաններում փոթորիկ է տեղի ունեցել, որն ուղեկցվել է ուժեղ քամիներով ու հորդառատ անձրեւներով։ Մոսկվայի իշխանությունները կոչ են արել բնակիչներին փողոց դուրս չգալ։
«Արձանագրվում են քամու ուժգին պոռթկումներ, խնդրում ենք քաղաքացիներին զերծ մնալ վատ եղանակին դրսում գտնվելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ կանխատեսումների՝ մինչև ժամը 22:00-ն մայրաքաղաքում կշարունակվեն ամպրոպները, անձրևը։
Ռուսաստանի մայրաքաղաքում ուժգին փոթորկի հետեւանքով երկու մարդ է զոհվել։