Պետք է կարողանանք հաղթահարել ինքնագլորների քաոտիկ իրավիճակը. Նիկոլ Փաշինյան


Պետք է կարողանանք հաղթահարել ինքնագլորների քաոտիկ իրավիճակը. Նիկոլ Փաշինյան
Հունիս 20 12:50 2024

Հաշվի առնելով ինքնագլորների մեծ տարածումը  ընդհանուր երթևեկության մեջ և երիտասարդների շրջանում, կարիք ունենք դաշտը կարգավորելու: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ կան մի քանի բաղադրիչներ, որոնք ենթակա են կարգավորման, օրինակ, թե ովքեր կարող են օգտագործել ինքնագլորները:

«Ընդհանրապես ես կարծում եմ, որ այո, մենք պետք է այս ոլորտը կարգավորենք, որովհետև մենք խրախուսում ենք այլընտրանքային տրանսպորտային միջոցների օգտագործումը և դրա համար պետք է ստեղծենք իրատեսական հնարավորություններ: Կարևոր է, որ նման օրենսդրական նախագծերը  քննարկվեն խորհրդարանում և անցնեն լայն հանրային քննարկում, որպեսզի կարողանանք այս քաոտիկ իրավիճակները հաղթահարել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: