ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը

Հունիս 20 11:58 2024

Մոսկվան ակնկալում է՝ Երևանում կհասկանան, որ ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն ընձեռում է տարածաշրջանային անվտանգության հարցերով համագործակցության համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը:

«Մենք ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ-ի հարթակն ապահովում է դրա համար բոլոր հնարավորությունները», - ասել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, իրավիճակը տարածաշրջանում, արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման ամրապնդման մեխանիզմները, ինչպես նաև ամփոփելու են կազմակերպության շրջանակներում ծավալված բազմաբնույթ համագործակցությունը:

Ակնկալվում է, որ Խորհուրդը հավանության կարժանացնի մի շարք որոշումների նախագծեր, որոնք հաստատման կներկայացվեն այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում: