Շարժումն իր բովանդակությունից չի շեղվել և դառնալու է մեր երկրում օրակարգ թելադրողը, որևէ կերպ հրապարակը չենք լքելու. Բագրատ Սրբшզան


Շարժումն իր բովանդակությունից չի շեղվել և դառնալու է մեր երկրում օրակարգ թելադրողը, որևէ կերպ հրապարակը չենք լքելու. Բագրատ Սրբшզան
Հունիս 19 12:23 2024

Այս ժամանահատվածը ցույց տվեց, որ գործում ենք կեղտոտ համակարգի դեմ՝ իր բոլոր դրսևորումներով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։

«Սկսած համացանցային ամենաստորին աստիճանից, ժողովրդի գումարներով պահվող ՊՈԱԿ-ներից, մենք լուրեր ունենք, որ սրա մեջ ներգրավված է «Վիվառո» ընկերությունը։ Մեզ տեղեկություններ են փոխանցում, ես հաստատում կատարելու իրավասություն չունեմ»,-ասաց Սրբազանը։

Նա նշեց, թե կեղտոտ համակարգով են գործում, որը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն։

«Այս ամբողջ ժամանակահատվածում ԱԺ-ի ամբիոնը դարձել է միջոց, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդտեղ։ Դրանցից մեկի՝ Արթուր Հովհաննիսյանի դեմ, որը, ըստ տեղեկությունների, անցել է նաև թմրանյութերի գործով, դատական գործընթաց ենք սկսելու՝ հայտարարությունների համար։ Դատական գործընթաց ենք սկսել նաև մի լրագրողի նկատմամբ, որը մեզ գործակալ է անվանել»,-ասաց Սրբազանը։

Նա ասաց, որ շարժումն իր բովանդակությունից չի շեղվել և դառնալու է մեր երկրում օրակարգ թելադրողը.

«Առաջիկա ամիսների ընթացքումը մենք որևէ կերպ հրապարակը չենք լքելու»։