Հայաստանը Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության նոր պայմանավորվածություն է ձեռք բերել


Հայաստանը Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության նոր պայմանավորվածություն է ձեռք բերել
Հունիս 17 23:17 2024
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ, հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը:
 
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները:
 
Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: