Հունիսի 12-ը ևս մի անջնջելի խարան է այս իշխանության և նրա ստախոս ղեկավարի ճակատին․ Բագրատ Սրբազան


Հունիսի 12-ը ևս մի անջնջելի խարան է այս իշխանության և նրա ստախոս ղեկավարի ճակատին․ Բագրատ Սրբազան
Հունիս 17 20:11 2024

Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ հունիսի 12-ը, երբ ժողովրդի նկատմամբ բիրտ ուժից բացի,  կիրառվեցին նաև լուսաձայնային նռնակներ, նոր խարան է՝ գործող իշխանության ճակատին։

«Հունիսի 12-ը ևս մի անջնջելի խարան է այս իշխանության և նրա ստախոս ղեկավարի ճակատին։ Եվ դա  վկայում է, որ ՀՀ քաղաքացին գտնվում է մի մեծ կալանավայրում, մեծ բանտում»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա հավելեց՝ ամբողջ իրավապահ համակարգը, իր իրական գործունեության փոխարեն,  պարզապես լծված է մեկ անձին՝ Նիկոլ Փաշինյանին ծառայելուն։