Լավ լուր Երևանից Բաթում մեկնել ցանկացողների համար


Լավ լուր Երևանից Բաթում մեկնել ցանկացողների համար
Հունիս 17 18:17 2024

Հունիսի 24-ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը։

Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին տեղի ունեցած հեղեղումներից հետո Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը խափանվել էր, սակայն երկաթուղայինները կարողացան կարճ ժամանակում վերականգնել ենթակառուցվածքները: