Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Ֆլայ Արնա» ավիաընկերության ծրագիրը ձախողվել է, եւ այն չի դիմացել մրցակցությանը, Էկոնոմիկայի նախարարության արձագանքը «Հետքի» հարցերին ցույց է տալիս, որ Կառավարությունն իրականում չունի հստակ ապացույցներ առ այն, որ պետական մասնակցությամբ ավիափոխադրողը պարտվել է մյուսների հետ մրցակցությունը:
2021 թ. դեկտեմբերին պետական գրանցում ստացած «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, այս տարվա հունվարից այլեւս թռիչքներ չի իրականացնում, իսկ մարտին ընկերությունն իր աշխատակիցներին ծանուցել է, որ գործունեությունը դադարեցնում է, ինչի հիմքով մայիսին լուծվելու են 135 աշխատանքային պայմանագրերը: Այդուհանդերձ, ՊԵԿ-ի տվյալներով, մինչեւ այս պահը ՓԲԸ-ն գործում է, մյուս կողմից՝ հիմնադիրները դեռ չեն որոշել, թե ինչ է լինելու ավիաընկերության ապագան:
Իսկ «Ֆլայ Արնայի» հիմնադիրները երեքն են՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (49 %), որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով եւ պետական ընկերություն է, արաբական Շարժայում բազավորվող «Air Arabia» ավիաընկերությանը փոխկապակցված «International Business Company (FZE)»-ն (49 %), ինչպես նաեւ լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանը, որը ներգրավված է արաբական աշխարհի ֆինանսաբանկային ոլորտում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։










