Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)


Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հունիս 15 21:18 2024

Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ․

«Վերջին օրերին մենք տեսնում ենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն է տարածում ՀՀ կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ Մեր Պաշտպանության նախարարությունը հերքում է դա։ Էստեղ երկու տարբերակ կարող է լինել՝ կամ իրոք կա հրադարի ռեժիմի խախտում, կամ էլ՝  այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիայի ֆոն ստեղծել»,- նշել է վարչապետը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող «հրադադարի խախտման» մասին հաղորդագրություններին։  

Ըստ Փաշինյանի՝ ստեղծված իրադրությունը հասցեագրման կարիք ունի։ Նա «ճշմարտությունը» պարզելու համար առաջարկում է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ Ադրբեջանի հետ։ 

Փաշինյանի խոսքով՝ պայմանավորվածության դեպքում մեխանիզմը դժվար չէ գործարկել։

Ավելին՝ ՝տեսանյութում։